Բացել լրահոսը Փակել լրահոսը
1006408
A A
Պաշտոնական Հասարակություն

Իրանից ՀՀ քաղաքացիների առաջին խումբը վերադարձել է Հայաստան

Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ քաղաքացիների առաջին խումբը վերադարձել է Հայաստան:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս առթիվ Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Թեհրան-Երևան ինքնաթիռը, որը 52 ուղևորի փոխադրեց Զվարթնոց օդանավակայան մեր մասնագետի ուղեկցությամբ, բարեհաջող վայրէջք կատարեց:

Բոլոր ուղևորները նորից զննվել և ջերմաչափվել են, ինչը բավարար միջոց է այս պահին: Նրանք կգտնվեն տնային հսկողության տակ: Հաջորդ չվերթը լինելու ուրբաթ օրը: Նույն ընթացակարգով կիրականացվեն բոլոր կանխարգելիչ միջոցառումները:

Ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի նախարարության մամուլի ծառայության կողմից»: