Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Սա վստահության հանրաքվե է․ Ազատ Արշակյան (տեսանյութ)

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը կարծում է, որ պատմության մեջ քիչ է պատահել, որ հայ ժողովուրդը վստահի իշխանությանը։

Նա կարծում է՝ գործ ունենք իշխանության հետադարձ կապի հետ։

«Իշխանությունն ունի դատաիրավական բարեփոխումների ծրագիր և այն կատարելու համար դիմում է մեզ՝ քաղաքացիներիս: Իշխանությունը ճիշտ ճանապարհի վրա է, նա ցանկանում է համարձակություն ստանալ, և ինչու չէ՝ ճնշել բարեփոխումների հակառակորդներին», - անդրադառնալով Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին՝ ասաց Արշակյանը՝ հավելելով՝ ինքը սա համարում է վստահության հանրաքվե։

«Կարծում եմ՝ Սահմանադրական դատարանի ճգնաժամ կա, քանի որ դատավորներից մի քանիսը այլ կարգավիճակ ունեն, իսկ մի քանիսն՝ այլ։ Եվ նրանց մեջ այդ վեճն անթույլատրելի է, և այդ անթույլատրելիությունը վերացնելու համար գործադիր և օրենսդիր իշխանությունը դիմում է քաղաքացիներին՝ իրենց երրորդ գործընկերոջը կարգի հրավիրելու համար»։

«Ա1+»-ի այն դիտարկմանը, թե ո՞րն է այն երաշխիքը, որ Սահմանադրական դատարանի նոր կազմը չի սպասարկի ներկա իշխանությանը, Ազատ Արշակյանը նշեց, որ երաշխիքը քաղաքացիական գիտակցություն է։

«Այդ իմաստով մեր իշխանությունը անկատար է և չի ապահովում իշխանության բաղադրիչների հավասարությունը։ Ժողովրդի կողմից ընտրված Ազգային Ժողով ունենք, համարժեք հավասարակշռող և հակակշռող մարմիններ, արդարադատոթյունում և գործադիր իշխանությունում, չկան։ Երաշխիքն այն է, որ մեր ԱԺ-ն պետք է իդեալական պատգամավորներով ընտրված լինի։ Քանի դեռ մեր Սահմանադրությունում չկան իրար հավասարակշռող մանդատ ունեցող իշխանության թևեր, մեզ մոտ չարաշահումների այդ կասկածը միշտ լինելու է»։

Ազատ Արշակյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի Մյունխենյան հանդիպմանը։ Ասաց, որ Նիկոլ Փաշինյանը աշխարհին հասկանալի ձևով ներկայացրել է, որ  Հայաստանի, հայ ժողովրդի խնդիրը անվտանգությունն է։