Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0120
A A
Հասարակություն

«Երբեք չի կարելի կոտրել երեխաների թևերը». Անահիտ Բախշյանի կոչը (տեսանյութ)

Նախորդ 22 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության Հանրային կրթության բարեփոխման վրա տարբեր վարկային 4 ծրագրերով 103,75 միլիոն դոլար է ծախսվել։ Այդ մասին իր ելույթում նշեց Հանրային խորհրդի անդամ, Կրթության և գիտության հարցերի հանձնաժողովի կոլեգիայի անդամ, հասարակական գործիչ Անահիտ Բախշյանը  Մատենադարանում ընթացող Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախաձեռնած 5-րդ երիտասարդական ֆորումի ժամանակ։

Այն կրում է «Անվտանգ և ժողովրդավար Հայաստանը քո ձեռքերում է» խորագիրը։

Անահիտ Բախշյանի խոսքերով՝ այնուամենայնիվ, կրթական հաստատություններում ստուգումները ցույց են տվել, որ վիճակն այդքան էլ հուսադրող չէ։ Պետությունը, ըստ Բախշյանի, պետք է լավ օրենքներ ունենա, և դրանց կիրառման համար խելացի մեխանիզմներ կիրառվեն։ 
 
«Հանրակրթության մասին օրենքում շատ լուրջ, կարևոր կետ կա. աշակերտական ինքնավարության և ինքնակառավարման ուղղությունները կարգավորելու համար ստեղծվող խորհուրդներն են. դրանց նպատակն ինչպես բուհերում, այնպես էլ դպրոցներում աշակերտական կրթության կազմակերպումն է, և երեխան, ինչպես օրենքն է պահանջում, տեղ ունենա՝ կարծիք, տեսակետ արտահայտելու համար», - նշեց կրթության ոլորտի մասնագետը։ 
 
ՀԽ անդամը, հղում կատարելով Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ստեղծագործության ճայի կերպարին, ընդգծեց, որ «երբեք չի կարելի կոտրել երեխաների թևերը»՝ ազատ գործելու, սխալվելու, ընկնելու, բարձրանալու հնարավորություն ստանալու համար։