Համարել է սխալ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը գտնում է, որ ՈՒԵՖԱ-ն չպետք է բաժաներ Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականներին եւ թույլ տար, որ դրանք հանդիպեին միմյանց հետ: Այդ մասին նա հայտարարել է ESPN-ով:
«Ես մարզիկ եմ, այլ ոչ թե քաղաքական գործիչ, ուստի միշտ ցավում եմ, որ երկրները բաժանվում են ոչ սպորտային գործոնի պատճառով: Ես ժամանակին հայտնվել եմ նման իրավիճակում, երբ աշխատում էի Հարավային Կորեայում: Այն ժամանակ հարավկորեացիները շատ էին ցանկանում Հյուսիսային Կորեայի հետ հայտնվել նույն խմբում: Սպորտը չի լուծում ազգային խնդիրները, բայց կարող է օգնել որոշ հարցերում»,-ասել է նա:
(Հոլանդացի մասնագետը, անշուշտ, ճիշտ է մտածում, բայց մեկ բան շփոթում է, քանի որ Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ ոչ թե ազգային, այլ քաղաքական տարաձայնություններ կան):
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ն Եվրո-2012-ի վիճակահանությունից առաջ հայտարարել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի, ինչպես նաեւ Ռուսաստանի ու Վրաստանի հավաքականները, չեն ընդգրկվի միեւնույն խմբում: Այդ օրենքը գործեց վիճակահանության ժամանակ, քանի որ Հայաստանը սկզբում հայտնվեց ընտրական 1-ին խմբում, սակայն այնուհետեւ տեղափոխվեց 2-րդ խումբ, որովհետեւ առաջինում արդեն ընդգրկվել էր «ոչ ցանկալի» մրցակից համարվող Ադրբեջանը: