Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեդալներ հեռուստացույցի մնացորդներից

Սպորտ

Առաջիկա ձմեռային օլիմպիական խաղերին եւ հեռուստատեսությանը կապում են ոչ միայն բազմաթիվ ռեպորտաժները, որոնք հեռարձակվելու են կանադական Վանկուվեր քաղաքից, այլեւ լրիվ անսպասելի ուրիշ հանգամանք:

Պարզվում է, որ խաղերի հաղթողների եւ մրցանակակիրների համար նախատեսված մեդալները կազմակերպիչները պատրաստել են մետաղի ջարդոններից, առաջին հերթին կենցաղային ապրանքների, հիմնականում դեն նետված հեռուստացույցերի մեջ եղած գունավոր մետաղներից: Այդ մասին տեղեկացնում է Newstube գործակալությունը: