Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess aeroflot
A A
Սպորտ

Aeroflot Open 2020. Հայ շախմատիստներն առաջատար դիրքերում են

Հայաստանի շախմատիստները շարունակում են պայքարը Aeroflot Open 2020-ի գլխավոր մրցանակների համար:

A խմբի մրցաշարի 6-րդ տուրում գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Ռաուֆ Մամադովի հետ և վաստակեց 4,5 միավոր: Նա այժմ բաժանում է 2-4-րդ տեղերը: Այսօր կայանալիք 7-րդ տուրում Մանուէլ Պետրոսյանը կմրցի իր հիմնական մրցակիցներից մեկի՝ թուրք Մուստաֆա Իլմազի հետ:

Գաբրիել Սարգսյանը չկարողացավ շարունակել հաղթարշավը և հաշտություն կնքեց պերուացի գրոսմայստեր Էմիլիո Կորդոբայի հետ: Նա վաստակած 3,5 միավորով առայժմ զբաղեցնում է 31-րդ տեղը: Այսօր մեր շախմատիստը կմրցի ռուսաստանցի Կլեմենտի Սիչևի հետ:

B խմբի մրցաշարում գերազանց են հանդես գալիս մեր երկու գրոսմայստերները՝ Հովիկ Հայրապետյանն ու Տիգրան Հարությունյանը, որոնք վաստակել են 5-ական միավոր և կիսում են 1-4-րդ տեղերը: Այսօր նախատեսված 7-րդ տուրում նրանք կնստեն նույն խաղատախտակի առջև:

Առաջատար քառյակին շարունակում է հետապնդել կանանց միջազգային վարպետ Աննա Սարգսյանը, ով 4,5 միավոր ունի: Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը նրանից ետ է մնում մեկ միավորով:

C խմբում մրցանակային տեղերի համար պայքարում են Առնոլդ Մինասյանն ու Արթուր Ղարագյոզյանը, որոնք վաստակել են համապատասխանաբար 4,5 և 4 միավոր: Այսօր Առնոլդ Մինասյանը կհանդիպի Ռուսաստանը ներկայացնող իր հայրենակից Գրիգորի Տեր-Սահակյանի հետ: