Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-CYxppPb5YU
A A
Հասարակություն

Հրայր Թովմասյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն օրեր առաջ դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի:

Այս մասին տեղեկանում ենք դատալեքսից։

Թովմասյանը պահանջում է ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:

Հայցադիմումը մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին:

Հիշեցնենք, որ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն: Հրայր Թովմասյանն էլ 20 օր ժամանակ էր տվել Նիկոլ Փաշինյանին՝ փաստական տվյալով ապացուցելու ասածը, այլապես կդիմի դատարան: