Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport turkia
A A
Սպորտ

Մասսայական ծեծկռտուք Թուրքիայի ֆուտբոլի առաջնությունում (տեսանյութ)

Ֆուտբոլի Թուրքիայի առաջնության 23-րդ տուրի «Ֆեներբախչե» - «Գալաթասարայ» հանդիպման ավարտից հետո տանտերերի երկրպագուները սկսել են դժգոհություններ ներկայացնել ակումբի նախագահ Ալի Կոչին։ VIP օթյակում գտնվող նախագահը չդիմանալով վիրավորանքներին, հարձակվել է երկրպագուների վրա և ծեծկռտուք հրահրել։ Մարզադաշտի անվտանգության աշխատակիցներին մեծ դժվարությամբ է հաջողվել բաժանել կռվող կողմերին։

Նշենք, որ «Ֆեներբախչեն» վերջին 21 տարվա մեջ առաջին անգամ սեփական դաշտում պարտվել է իր սկզբունքային մրցակցին՝ 1։3։ Այդ սայթաքումից հետո թիմը նահանջել է 6-րդ հորիզոնական և բավականին հեռացել եվրոգավաթի գոտուց։