A
A
Հայ հեծանվորդները Իրանում
Աջակցիր «Ա1+»-ինՀեծանվասպորտի Հայաստանի հավաքականն այս օրերին մասնակցում է Իրանում անցկացվող «Կերման Տուր» միջազգային հեծանվավազքին:
Արդեն կայացած երկու մրցափուլից հետո, որի ընթացքում մասնակիցներն անցել են 194 կմ (54+140), առայժմ տոն են տալիս տեղի խճուղայինները, որոնք զբաղեցրել են բոլոր մրցանակային տեղերը: Այսօր տեղի կունենա երրորդ փուլը, որի երկարությունը կազմում է 155 կմ:
Նշենք, որ մեր թիմը Իրան է մեկնել 7 հոգով` 5 մարզիկ (Արման Խաչատրյան, Դավիթ Մկրտչյան, Գեւորգ Առաքելյան, Արամ Մելիքյան, Միհրան Ավետիսյան), մեկական մեխանիկ եւ բժիշկ: Այդ մրցավազքին լավ նախապատրաստվելու համար մեր հեծանվորդները հունվարին ուսումնամարզական հավաք էին անցկացրել Իջեւանում: