Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport aeroflot
A A
Սպորտ

Աէրոֆլոտ Օփեն․ Հայաստանի շախմատիստները առաջատար դիրքերում են

Մոսկվայում ընթացող շախմատի Աէրոֆլոտ Օփեն միջազգային մրցաշարում տեղի են ունեցել 5-րդ տուրի պարտիաները։

Գլխավոր՝ A խմբի մրցաշարում, մեր շախմատիստ Մանուէլ Պետրոսյանը 5 հարավորից վաստակել է 4 միավոր և կես միավոր է զիջում մրցաշարի միանձնյա առաջատար Ռաուֆ Մամեդովին։ Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը ունեն 3-ական, Շանթ Սարգսյանը՝ 2,5 միավոր։ Այսօր նախատեսված 6-րդ տուրում Մանուէլ Պետրոսյանը սպիտակներով կմրցի հենց ադրբեջանցի գրոսմայստերի հետ։

B խմբի մրցաշարում Տիգրան Հարությունյանը 5 հնարավորից վաստակել է 4,5 միավոր և ադրբեջանցի Մահամադ Մուրադիի հետ կիսում է 1-2-րդ հորիզոնականները։ Այսօր նրանք կհանդիպեն իրար հետ։

Այս խմբում Աննա Սարգսյանը և Հովիկ Հայրապետյանը 4-ական միավորով հետապնդում են երկու առաջատարներին։