Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեզ ուժեղ խումբ է բաժին ընկել»

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Վարդան Մինասյանը գտնում է, որ «Եվրո-2012-ի» ընտրական փուլում մեր թիմին բավական ուժեղ մրցակիցներ են բաժին ընկել: Նա այդ մասին ասաց «Ա1+»-ի մարզական թղթակցի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

«Ներկայիս Ռուսաստանի հավաքականը աշխարհի ուժեղագույն թիմերից մեկն է համարվում: Սլովակիան նույնպես բարձր մակարդակ ունեցող հավաքական է, քանի որ այն 2010 թ աշխարհի առաջնության ընտրական իր խմբում զբաղեցրել է առաջին տեղը եւ միանգամից մտել եզրափակիչ փուլ: Իռլանդիան նույնպես մոտ էր ՀԱՀ-ի ուղեգիր նվաճելուն, եթե չլիներ այն չարաբաստիկ գոլը, որը ֆրանսիացիները խփեցին խաղի կանոնների խախտումով,-ասաց նա եւ շարունակեց,-

Դա, ինքնին, վկայում է իռլանդացի ֆուտբոլիստների մեծ ներուժի մասին: Մակեսոնիայի հավաքականը, ինչպես բոլոր բալկանյան ընտրանիները, միշտ էլ դժվար մրցակիցներ են ցանկացած թիմի համար: Ինչ վերաբերում է Անդորայի հավաքականին, ապա այն չնայած խմբի ետնապահն է համարվում, բայց անհարմար մրցակից է, քանի որ ամբողջ խաղի ժամանակ լրիվ թիմով պաշտպանվում է եւ նախկինում նույնիսկ խնդիրներ է ստեղծել ուժեղ հավաքականների համար»: