Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 24-ը փետրվարի. Մարտի 1-ը հնարավոր չէ բացահայտել. Աղվան Հովսեփյան (տեսանյութ)

1998-ի փետրվարի 24-ին Վահան Հովհաննիսյանը խոստանում է ընդդիմանալ նաեւ իրեն օրերս բանտից ազատ արձակած Ռոբերտ Քոչարյանին, եթե նա նախագահի գործող Սահմանադրությամբ: Խորհրդային 70 տարին, ըստ նրա, ոչինչ է վերջին 10 տարվա համեմատ:

Ռուսաստան-Բելառուս միության խորհրդարանական ժողովի ներկայացուցիչը 1998-ի այս օրերին Հայաստանում է, որին ինքը տեսնում է այդ Միության մեջ: Ռուսաստան-Բելառուս-Հայաստան հնարավոր միությունն Օլեգ Ռումյանցեւը բացատրում է այդ ժողովուրդների ընդհանրությամբ:

1999-ի փետրվարի 24-ին Նկարչի տանը տարիներով մոռացության մատնված 50 աշխատանքների ցուցահանդեսի ամենաակտիվ հաճախորդները կոմունիստներն են: Սակայն այս ցուցահանդեսում դրված աշխատանքները նաեւ վաճառվում են, դիցուք, Մարտիրոս Սարյանի հայտնի գործերը : Նկարիչների միությունը սրանք վաճառում է, որովհետեւ լավ օրի չէ:

2000-ի փետրվարի 24-ին խորհրդարանի հարցուպատասխանի թեմաներից է Ֆրանսիայից Հայաստանի վարձակալած Էյրբասը : Մինչեւ տարեվերջ մի Էյրբաս կամ Բոինգ էլ կվարձակալեն: Կան կասկածներ, որ իշխանությունն ամեն ինչ անում է, որ մեր ավիացիան քայքայի:

2000-ի պետբյուջեի նախագծի վերջին նիստին մասնակցած պատգամավորները գոհ չէին քննարկումներից: Պատգամավորներն իրենք են կառավարությունից պահանջում զարգացման ծրագրեր ներկայացնել : Պրոֆեսոր Վլադիմիր Գրիգորյանի Ղարաբաղյան շարժման պատմության մասին գիրքը 2000-ի այս օրը քննարկվում էր «Արմատ» ակումբում, որտեղ հավաքվում են նախորդ իշխանության ներկայացուցիչները :

Նույն օրը «Արմենիա» բանկի խաբված ավանդատուները գնացել էին Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի դուռը : Գլխավոր դատախազի մոտ էլ էին գնացել՝ նա չի ուզում զբաղվել այս գործով: Բացի դրանից՝ խաբեության վաղեմությունն անցած է, մարդիկ են դատվել սրա համար: Տիգրան Սարգսյանն այնուամենայնիվ, որոշում է լսել այս մարդկանց:

2001-ի ապրիլի 24-ին Քոչարյանը մասնակցում է կառավարության հերթական նիստին: Ամեն ինչ գերազանց է: Այսպիսի ցուցանիշներով, ըստ նախագահի, վարչապետի հրաժարականի մասին խոսելը ծիծաղելի է: 2001-ի այս օրերին Ադրբեջանի արտգործնախարարությունը հրապարակում է Արցախի հարցով բանակցությունների սեղանին դրված երեք տարբերակները: Ռոբերտ Քոչարյանը 2001-ի փետրվարի 24-ին խոսում է նաեւ հոկտեմբերի 27-ի դատավարությունից:

2010-ի այս օրը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը խոստովանում է, որ մարտի 1-ի 10 սպանությունները հնարավոր չէ բացահայտել: Նույն օրը ոստիկանությունը մտնում է փաստաբան Արա Զոհրաբյանի գրասենյակ, որպեսզի առգրավի նրա համակարգիչը: 2011-ի այս օրը ՀԱԿ-ը ոստիկանությունից պահանջում է ազատ արձակել ձերբակալված իր 10 ակտիվիստներին: Ոստիկանությունը ՀԱԿ-ի պահանջին պատասխանում է ձերբակալվածներին նարկոդիսպանսեր տանելով: Կեսգիշերին մոտ սակայն բոլորին ազատ են արձակում: