Բացել լրահոսը Փակել լրահոսը
84735423_2818853514861293_1045521118611374080_n
A A
Հասարակություն

Խնդրում եմ դադարեք հայ-իրանական սահմանը փակելու մասին խոսակցությունը․ Վիկտոր Ենգիբարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Երբ Հայաստանը դժվար օրեր էր ապրում, Իրանը բառի բուն իմաստով վերջին հույսն էր պարենային ու շատ այլ ապրանքատեսակների մատակարարման ու վերջնական մեկուսացումից խուսափելու առումով: Խնդրում եմ դադարեք հայ-իրանական սահմանը փակելու մասին խոսակցությունը, սա անպատասխանատու մոտեցում է ու չի բխում բարեկամ պետությունների հարաբերությունների տրամաբանությունից և մեր երկրի շահերից: Վերջ տվեք նման անթույլատրելի հայտարարություններին:

Դրա փոխարեն, մատների վրա հաշված սահմանային անցակետեր ունենք. հզորացվում է բժշկական հսկողությունը, անհրաժեշտ է տասնապատիկ հսկողություն, ինչը, իհարկե, 100%-անոց երաշխիք լինել չի կարող, բայց հաստատ ավելի արդյունավետ է, քան ետին մտքին ապավինող քաղաքական հայտարարությունները: Եվ վերջում պանիկա ստեղծողները հաջորդ կյանքում կորոնավիրուսի հարուցիչ են լինելու։