Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ
A A
Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը  շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Աբե Շինձոյին՝ երկրի  ազգային տոնի՝ Նորին Մեծություն Ճապոնիայի Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես նշված է.

 «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի ազգային տոնի՝ Նորին Մեծու­թյուն Ճապոնիայի Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ:

 Վստահ եմ, որ նոր՝ Ռեյվայի դարաշրջանը, ավելի մեծ ներդաշնակություն և ստեղծագործական նոր եռանդ կպարգևի Ճապոնիայի բարեկամ ժողովրդին: 

 Հայաստանի և Ճապոնիայի միջպետական հարաբերությունների ոչ երկար ժամանակահատվածում մեր երկրներին հաջողվել է ստեղծել փոխադարձ հար­գան­քի և փոխշահավետության վրա հիմնված համագործակցություն: Հայաստանն ու Ճա­պոնիան հստակ պատկերացում և դիրքորոշում ունեն միմյանց համար կարևոր և զգայուն խնդիրների վերաբերյալ, արդյունավետորեն համագործակցում են միջազգային հարթակներում, ամրապնդվում են միջխորհրդարանական կապե­րը: Շա­րու­նակում է խորանալ փոխգործակցությունը հումանիտար, գիտակրթական, մշա­կու­թային ոլորտներում: Լիահույս ենք, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նոր լիցք հաղորդել նաև համագործակցությանը առևտրատնտեսական և ներ­դրու­մների ոլորտում:

 Համոզված լինելով, որ երկկողմ բարձրաստիճան այցերը նոր խթան կարող են հանդիսանալ մեր հարաբերությունների համապարփակ ընդլայնման համար՝ վերահաստատում եմ Հայաստան այցելելու Ձեզ ուղղված իմ հրավերը: 

 Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»: