Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Նոր կորոնավիրուսի և սահմանը փակելու մասին. Թորոսյանն ուղիղ եթերում պարզաբանումներ է տվել (տեսանյութ)

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում խոսում է չինական նոր կորոնավիրուսի և Հայաստանում իրականացվող կանխարգելիչ միջոցառումների մասին:

«Մենք միտում չունենք ինչ-որ բան թաքցնելու կամ մեր քաղաքացիների անվտանգությունը վտանգելու: Բաց նաև պետք է առնվազն վտանգները գնահատվեն օբյեկտիվ չափանիշներով, այլ ոչ թե մեր հարգելի քաղաքացիների բարձր ձայնի հիման վրա: Եթե ոմանք բարձրաձայնում են՝ պետք է փակեք, չի նշանակում, որ դա է ճիշտ որոշումը»,- այսօր առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերով խոսելով չինական նոր կորոնավիրուսի և Հայաստանին Իրանից սպառնացող վտանգի մասին, ասաց ԱՆ Արսեն Թորոսյանը:

Ըստ նրա՝ այս պահին սահմանը փակելու անհրաժեշտություն չկա և դրա իմաստն էլ չկա, սակայն ժամանակի հետ ամեն ինչ կարող է փոփոխվել՝ ելնելով վարակի տարածման տեմպից: Թորոսյանը նաև շեշտեց, որ վարակի օջախ համարվող Չինաստանում վարակի տարածման տեմպերն զգալիորեն նվազել են: