Բացել լրահոսը Փակել լրահոսը
80832978_2533130156963554_5309271243684315136_n
A A
Պաշտոնական

«Ավելի քան 30 շուն բերվել է և հետազոտվել»

Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոնից տեղեկացնում են․
«Հարգելի երևանցիներ, հաշվի առնելով վերջերս որոշ լրատվամիջոցներում և սոցցանցերում տարածված անհիմն լուրերը, ցանկանում ենք լուսաբանել իրականությունը։

Վերջին օրերին Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն ՀՈԱԿ-ը աշխատել է արտակարգ ռեժիմով, ելնելով քաղաքացիների՝ մասնավորապես Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների ահազանգերի շատ մեծ քանակից:
Համաձայն ստացվող տեղեկատվության վերոնշյալ համայնքում թափառող շները ագրեսիվ վարքագիծ են ցուցաբերել՝ հարձակվելով և վնասելով բնակիչներին, հատկապես երեխաներին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ավելի քան 30 շուն նշված համայնքից բերվել են և հետազոտվել մասնագետների կողմից։ Հետազոտությունների արդյունքում կենդանիների մոտ կատաղություն հիվանդություն չի հայտնաբերվել: Ստուգումների ավարտից հետո կենդանիների որոշ մասը վերադարձվել է նույն տարածք, իսկ դպրոցների և մանկապարտեզների կից տարածքներից հավաքված շները տեղափոխվել են այլ տարածքներ՝ նմանատիպ երևույթներից խուսափելու նպատակով: Բերված կենդանիներից 6 շուն իրենց չափերով խոշոր լինելու պատճառով, տրվել են անհատ խնամողների ՝ սեփական տարածքում պահելու /փողոցում չհայտնվելու պայմանով/, շան և հասարակության անվտանգությունը ապահովելու նպատակով։

Ամենայն պատասխանատվությամբ հայտնում ենք, որ տվյալ տարածքից բերված ոչ մի կենդանի էֆթանազիայի չի ենթարկվել ( չի քնեցվել)։

Բացի այդ, ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ մեր նպատակը կենդանիներին էֆթանազիայի միջոցով վերացնելը չէ, այլ Երևան քաղաքում ստերջացման և հակահամաճարակային միջոցառումների իրականացման միջոցով կենդանիների գլխաքանակի կարգավորումն է, որը ԹԿՎԿ ՀՈԱԿ-ը իր մեկ տարվա գործունեության ընթացքում իրականացրել է և որի վառ ապացույցն է մինչև այսօր ստերջացված և կատաղության դեմ պատվաստված մոտ 3000 կենդանիների առկայությունը Երևանի փողոցներում:

Ինչ վերաբերում է խոսակցություններին կլինիկայում տիրող հակասանիտարական պայմանների վերաբերյալ, դա իրականությանը չի համապատասխանում: Ճիշտ է պայմանները իդեալական չեն, քանի որ տարածքը ժամանակավորապես է տրամադրվել ՀՈԱԿ-ին ՀՀ Ագրարային համալսարանի կողմից, որը նախկին կառավարության շնորհիվ , բազմաթիվ նմանատիպ հաստատությունների նման գտնվում է չվերանորոգված և անխնամ վիճակում, չնայած որ հնարավորինս պահպանված են վիրահատությունների իրականացման նվազագույն պայմանները: ՀՈԱԿ-ի, նման պայմաններում գործունեության որոշումը, կայացվել է հաշվի առնելով նշված խնդրի հրատապությունը և դա ոչ մի կերպ չի անդրադարձել մեր մասնագետների կատարած վիրահատությունների վրա, ինչի ապացույցն են կենդանիների մոտ հետվիրահատական խնդիրների բացակայությունը:

Ամփոփելով, ցանկանում ենք տեղեկացնել, որ շուտով պատրաստ կլինի քաղաքապետարանի կողմից կառուցվող կլինիկան, որն իր պայմաններով և հագեցվածությամբ կհամապատասխանի միջազգային չափանիշներին և կլինի միակը տարածաշրջանում»։