Հայրն ընդդեմ դստեր
Աջակցիր «Ա1+»-ին2010 թ ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի տղամարդկանց մրցումներում սպասվում հետաքրքիր մրցակցություն: Բանն այն է, որ Ճապոնացի մարզիչ Նոբուո Սատոն եւ նրա դուստր Յուկի Սատոն իրենց սաներով կմրցակցեն իրար հետ: Հայրը մարզում է ճապոնացի գեղասահորդ Տակախիտո Կոձուկիին, իսկ դուստրը` ամերիկացի Ջերեմի Էբոտին:
Օլիմպիական խաղերի մեկնարկից մեկ շաբաթ առաջ Բրիտանիայի դահուկասպորտի ֆեդերացիան սնանկ է ճանաչվել չի կարողացել հավաքագրել անհրաժեշտ 336 հազար ֆունտ ստեռլինգ գումարը, սակայն երկրի ազգային օլիմպիական կոմիտեն հավաստիացրել է, որ կֆինանսավորի բոլոր այն 14 դահուկորդներին, որոնք կմեկնեն Վանկուվեր:
Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն բացման արարողության համար կծախսի մոտ 40 մլն դոլար: Այն կկայանա դրա համար հատուկ կառուցված փակ մարզադաշտում, որը տեղավորում է 55 հազար հանդիսական: Միջոցառմանը կմասնակցեն մոտ 70 հայտնի երգիչներ, դերասաններ եւ արվեստի գործիչներ: Կազմակերպիչները մտադիր են մինչեւ խաղերի մեկնարկը բացման արարողության երեք փորձ անցկացնել: