Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport boks
A A
Սպորտ

Դեոնթեյ Ուայլդեր - Թայսոն Ֆյուրի հայացքների մրցամարտը հետաձգվել է

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ, ծանր քաշային Դեոնթեյ Ուայլդերի և Թայսոն Ֆյուրիի միջև նախատեսված ռևանշ հանդիպումից առաջ հետաձգվել է հայացքների մարտը։ Այդ մասին հայտնում է Boxing news24-ը։

Գոտեմարտի կազմակերպիչ Նևադայի նահանգի աթլետիկական հանձնաժողովը նման որոշում է կայացրել այս գիշեր տեղի ունեցած մամուլի ասուլիսից հետո։ Ամերիկացի և բրիտանացի բռնցքամարտիկները ասուլիսի ընթացքում մի քանի անգամ հրել են միմյանց, հայհոյել իրար։

«Մամուլի ասուլիսը ցույց տվեց, որ հայացքների հանդիպումը չի կարող անվտանգ լինել մարզիկների և մասնակիցների համար», - ասել է հանձնաժողովի անդամ Բոբ Բենետը։

WBC վարկածով աշխարհի չեմպիոն Դեոնթեյ Ուայլդերի և այդ կոչմանը հավակնող Թայսոն Ֆյուրիի մենամարտը տեղի կունենա Լաս Վեգասում, փետրվարի 23-ին, առավոտյան ժամը 6։00-ին։ Անկախ մրցամարտի ելքից, կողմերը կստանան 25 մլն-ական դոլար հոնորար։

Բռնցքամարտիկների միջև առաջին գոտեմարտը տեղի էր ունեցել 2018-ի դեկտեմբերի 1-ին, Լոս Անջելեսում, որը մրցավարների որոշմամբ ավարտվել էր ոչ-ոքի, չնայած ամերիկացին երկու անգամ նոկդաուն էր հասցրել բրիտանացուն: Այն ժամանակ Դեոնթեյ Ուայլդերի վաստակել էր 14 մլն դոլար, իսկ Թայսոն Ֆյուրին՝ 10 մլն։