Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մանասյան
A A
Պաշտոնական

Հարցվածների մեծ մասը կարծում է, որ կոռուպցիան չարիք է․ Հեղինե Մանասյան (տեսանյութ)

Ի՞նչ են ցույց տալիս «Հայաստանի տնային տնտեսությունների շրջանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի հետազոտություն 2019» ուսումնասիրության արդյունքները։

«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան»-ի հետազոտությունների  և զարգացման տնօրեն Հեղինե Մանասյան «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ հետազոտությունն հանրային կարծիքի ուսումնասիրություն է ամբողջ Հայաստանով, իսկ հարցմանը մասնակցել է 1500 քաղաքացի։

 «Պատասխանել է 60-ից ավելի հարցերի՝ գնահատելով կոռուպցիայի իր ընկալումները, պետական կառույցների կոռումպացվածության աստիճանը, փոփոխությունները, որոնք վերջին տարիներին տեղի են ունեցել այդ ոլորտում»,- նշեց Մանասյանը։

Ըստ փորձագետի՝ գործող իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում հակակոռուցիոն քաղաքականությանը։ Մանասյանն ասաց, որ հարցումներն իրականացվել են պատահական ընտրությամբ, դեմ առ դեմ զրույցների միջոցով, օգտագործվել է թաբլեթ, և տվյալները վերլուծվել են։

Հարցվածներից մոտ 500-ը եղել են Երևանից, իսկ այպիսի հարցում վերջին անգամ արվել էր 10 տարի առաջ։ 

«Մեր ստացած տվյալներով՝ մարդկանց մեծ մասը կարծում է, որ կոռուպցիան չարիք է, որ դա պետք է վերացնել։ Բայց երբ որ գալիս է, թե ինքն առերեսվի կոռուպցիոն դեպքի հետ, արդյոք կդիմի՞ որևէ մարմնի, թե՞ ոչ, արդեն միանգամից նրանց տեսակարար կշիռը (ովքեր կդիմեին) նվազում է»,- ընդգծեց կենտրոնի ներկայացուցիչը։

Մանրամասները` տեսանյութում: