A
A
Միանգամից 9 առաջատար
Աջակցիր «Ա1+»-ինՋիբրալթարում ավարտվեց շախմատի թվով 8-րդ տոնահանդեսը: Գլխավոր մրցաշարին մասնակցեցին 224 շախմտիստներ, մասնավորապես Սլովակիան ներկայացնող մեր հայրենակից Սերգեյ Մովսիսյանը:
10 տուրից հետո միանգամից 9 մասնակիցներ վաստակեցին 7,5-ական միավոր, այդ թվում նաեւ Սերգեյ Մովսիսյանը: Հաղթողին որոշելու համար անցկացվեց օլիմպիական մրցակարգով նոր մրցաշար` «Արմագեդոն» ժամանակացույցով:
Սերգեյ Մովսիսյանը 1/4 եզրափակիչում պարտվեց Գերմանիան ներկայացնող Յան Գուստաֆսոնին եւ դուրս մնաց պայքարից: Եզրափակիչում անգլիացի գրոսմայստեր Կայքլ Ադամսն 1,5:0,5 հաշվով հաղթեց իսպանացի Ֆրանցիսկո Պոնսե Վալեխոյին եւ նվաճեց գլխավոր մրցանակը: