Բացել լրահոսը Փակել լրահոսը
լիլիթ մակունց
A A
Հասարակություն

Փետրվարի 20-ը Ազգային զարթոնքի օր է․ Լիլիթ Մակունց

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել և լուսանկարներ է հրապարակել․
 
«Փետրվարի 20֊ը Ազգային զարթոնքի օր է։ 32 տարի առաջ այս օրը ԼՂԻՄ Մարզխորհուրդն արտահերթ նստաշրջան հրավիրեց, որում ընդունվեց որոշում դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների և ԽՍՀՄ ԳԽ-ներին՝ ԼՂԻՄ-ն Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանին միացնելու խնդրանքով։ Այս պատմական որոշմամբ էլ մեկնարկեց Արցախյան շարժումը՝ հանուն կյանքի, ապրելու իրավունքի և ազատության։ Արցախյան շարժումը մեր միասնականության, կուռ կամքի և ազգային տոկունության դրսևորման ամենավառ օրինակն է։ Շարժումը դարձավ մեր ինքնության անբաժան մասը՝ սովորեցնելով պայքարել ու արարել հանուն կյանքի և ազատության»,- գրել է նա։