Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Գյումրիում շունը գզել է երիտասարդ կնոջը․ նրան տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն. Առավոտ

Երեկ Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել 1984 թվականին ծնված Մ․Հ․-ին։ Շունը կծել է նրա ձեռքը (նրան տեղափոխել են բազկի ստորին երրորդականի շան կծած-պատառոտված վերքով), որը և վիրահատել են։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։ Լուսանկարը չենք հրապարկում ՝ ելնելով էթիկայի կանոններից։

Արմեն Խաչատրյանը փոխանցեց, որ կնոջ վիճակը միջին ծանրության է, ցույց է տրվել առաջին բուժօգնությունը, նա պառկած է վնասվածքաբանական բաժանմունքում։ Հիվանդանոցի տնօրեն Արմեն Իսահակյանի տվյալներով էլ, վերջին երեք տարիներին «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վնասվածքաբանական կետի հիվանդացության ցուցանիշների վերլուծությունից պարզվել է, որ քաղաքացիների դիմելիության ցուցանիշը՝ կապված «շան կծած» դեպքերով 2019 թվականի վերջերից կտրուկ ավելացել է։

«2018 թվականի նոյեմբերին 3 դեպք է գրանցվել, դեկտեմբերին նույնպես՝ 3, 2019 թվականի նոյեմբերին 12 դեպք, դեկտեմբերին՝ 12 դեպք, 2020 թվականի հունվարին՝ 5 դեպք»։

Ըստ Արմեն Իսահակյանի, տարվա կտրվածով ավելացել է նաև հակակատաղության սիճուկի ծախսը։ Հիվանդանոցի տնօրենը տեղեկացրեց նաև, որ հիվանդանոցի տարածքը վերածվել է շների հավաքատեղիի, թե՛ քաղաքացիները, և թե՛ գիշերային հերթափոխային գրաֆիկով աշխատող բուժանձնակազմի ներկայացուցիչները լեղապատառ են լինում։

Բացի այդ, թափառող շները հակահիգենիկ իրավիճակ են ստեղծում տարածքում․ աղբարկղերից աղբը վերցնում ու ցփնում են հիվանդանոցի շուրջբոլորը։ Նա աշխատակիցների խնդրանքով գրություն է ուղարկել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին՝ խնդրելով միջնորդել գերատեսչական մարմիններին՝ խնդիրը կարգավորելու՝ մարդկանց անվտանգությունն ապահովելու հարցում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով