Բացել լրահոսը Փակել լրահոսը
87187244_10158032853998501_3139762659793043456_o
A A
Պաշտոնական

«Մեզանից պակասեց լուսավոր մի ներկայություն…»

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում ցավակցել է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ  Մանարյանի մահվան կապակցությամբ։

«Մահացել է մեր սիրելի քաղաքացի-արվեստագետը։

Խորը վշտով տեղեկացա սիրելի արտիստի ու արժանապատիվ քաղաքացու՝ Երվանդ Մանարյանի մահվան մասին: Դժվար է գնահատել նրա անցած երկար ու արգասավոր ստեղծագործական ուղին:

Նա օրինակ էր ազատ մտքի, անկաշկանդ ու անշեղ մտավորականի, բառիս լիարժեք իմաստով՝ ժողովրդական արտիստի:

Մեզանից պակասեց լուսավոր մի ներկայություն…»։