Բացել լրահոսը Փակել լրահոսը
default
A A
Պաշտոնական

Բազմակարծության ճնշումն անընդունելի է․ ԵԽԽՎ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում չխոչընդոտել խաղաղ ցույցերի անցկացմանը

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Ադրբեջանի մոնիթորինգի հարցերով համազեկուցողներ Շտեֆան Շենախը եւ սըր Ռոջեր Գեյլը  լուրջ մտահոգություն են հայտնել Ադրբեջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ:
 
«Մենք խորապես մտահոգված ենք խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից բռնության սրմամբ», - հայտարարել են նրանք ՝ վկայակոչելով 2020 թվականի փետրվարի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման դեմ բողոքողների դաժան ցրման մասին հաղորդագրությունները:
 
«Արտախորհրդարանական ընդդիմության առաջնորդների ձերբակալության մասին վերջին տեղեկությունները, ինչպես նաեւ հաղորդումներն այն մասին, որ ավելի քան 100 ակտիվիստներ ձերբակալվել են Բաքվում չարտոնված բողոքի ակցիայի նախօրեին, խիստ մտահոգություն են առաջացնում: Բազմակարծության այդ ճնշումն անընդունելի է եւ պետք է անհապաղ դադարեցվի», - եզրափակել են նրանք ՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին թույլատրել խաղաղ ցույցերը ժողովրդավարական գործընթացի շրջանակներում:
 
Համազեկուցողների խոսքով՝ առավել մտահոգիչ են «Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության» հայտարարություններն այն մասին, որ բռնություն է կիրառվել, այդ թվում լրագրողների հանդեպ: Նրանք Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել քննել բոլոր դեպքերը և պատժել մեղավորներին: