Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Պաշտոնական

Դիլիջանի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Փետրվարի 18-ին Տավուշի մարզի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք բացահայտեցին:

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները ժամը 15-ի սահմաններում Գոշ գյուղի սկզբնամասից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Հաղարծին գյուղի 21 և 24 տարեկան երկու բնակչի:

Բաժնում պարզվել է, որ նրանք ժամեր առաջ Հաղարծին գյուղի մոտակայքով անցնող երկաթգծի տարածքից գողացել են մոտ 6 մետր մալուխ, երկաթգծի 10 գամ և ռելսերն ամրացնող սալիկներ:

Գողոնը առգրավված է:

Վնասի չափը պարզվում է:

Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: