Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Բերման ենթարկվածի մեքենայում ատրճանակ, դանակ ու մահակ է հայտնաբերվել (տեսանյութ)

Աշտարակի քրեական հետախույզները բաժին բերման են ենթարկում Կոշ գյուղի 40-ամյա մի բնակչի։

Գործողությունն իրականացվում է փետրվարի 18-ի գիշերը։ Տղամարդը կասկածվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու մեջ։

Բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված նրա մեքենայի զննությամբ հայտնաբերվեց գործարանային համարով ատրճանակ, 9 սմ երկարությամբ շեղբով դանակ ու փայտե մահակ։ Հայտնաբերվածն առգրավվեց ու փաթեթավորվեց։ Նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական։

Դեպքի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։