Բացել լրահոսը Փակել լրահոսը
87064909_1817262238405312_3975457690938769408_o
A A
Քաղաքականություն

«Պետք է բոլորս նույն ձևով խոսենք, որ հետո չսկսենք իրար բզկտել» (տեսանյութ)

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Փաշինյան-Ալիեւ  հանդիպումը տվեց մի քանի հարցի պատասխաններ։

«Այս տեսակի հանդիպումները որևէ խնդրի լուծման չեն հանգեցնելու, հակառակը՝  եթե այս հարցի շուրջ մենք մի փոքր դրական պատկերացում ունեինք, կարծում  եմ՝ մեր մոտեցումները կոշտացան և ամրապնդվեցին այն խնդրի վրա, որ որևէ լուծում ակնկալել խաղաղ բանակցություններում Ադրբեջանի կողմից   հնարավոր չէ»,- ասում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի նախագահ Թեւան Պողոսյանը։ 

Մեդիա կենտրոնում հրավիրված քննարկմանը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն ասում է՝ վարչապետ Փաշինյանը կարող էր ավելի  շատ օրինակներ բերել, ավելի  ճկուն լինել։

«Վարչապետը նշեց կետեր, որոնք չեմ կարծում, որ մեծ նշանակություն ունեցան այդ բանավեճի հաջողության համար։  Ինձ համար մինի հեղափոխությունները ավելի հռետորական նշանակություն ունեցան։ Բոլոր դեպքերում ես համոզված եմ , որ սա շատ կարևոր միջոցառում էր մեզ համար»,-ասում է Արման Նավասարդյանը։

Նա հավելում է․ «Հիմա շտկվում են այն սխալները, որ եղել են 30 տարվա ընթացքում, կա լավ առաջընթաց, հարցի բոլորովին նոր մոտեցում կա, և նոր հարցադրումներ են առաջ գալիս, որոնք հանդես եկան Մյունխենի համաժողովում»։

Նիկոլ Փաշինյան- Իլհամ Ալիև  հանդիպումը բուռն  արձագանք ունեցավ համացանցում։  

«Մեկը գովասանք էր ասում, մյուսը՝ քննադատական խոսք։ Ինձ թվում է՝ մենք պետք է կարողանանք ցանկացած երևույթ սովորել  ներկայացնել մեր հայկական տեսակետից, ճիշտ մեկնաբանել և այն առաջ տանել ։ Պետք է բոլորս նույն ձևով խոսենք, որ հետո չսկսենք իրար բզկտել։ Հարկավոր է դասեր քաղել, ոչ թե մեղադրանք ներկայացնել»,-ասում է  «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահը։

Նա նաև ընգծում է, որ պետք է փոխվի մեր վարքագիծը, և  յուրաքանչյուր ոք պետք է մտածի՝ արդյոք իր գրառումը ենթադրո՞ւմ է միասնություն, թե՞ այն ավելի շատ նպաստում է ադրբեջանական ֆեյքերի անելիքներին։

«Թուղթ ստորագրելով հարցը չի լուծվում։ Մենք ի՞նչ ենք ուզում, թուղթ ստորագրե՞նք և 70 տարի դիմանա՞նք, հետո մեր թոռները նորից զենքը ձեռքները վերցնեն  և պատերազմի գնան ու ավելի մեծ կորուստներ ունենա՞ն։ Թե ճիշտ է, որ մենք դիմանանք և  խնդիրը բերենք այն իրավիճակին, որտեղ ապագա սերունդները կգտնեն հարցի  ճիշտ հայկական լուծումը, որի մասին ես երազում եմ»,- շեշտում է նա։

Թևան Պողոսյանի՝ «Վատ խաղաղությու՞ն, թե՞ լավ պատերազմ» հարցի ձևակերպումն է․ «Խնդիրը ոչ թե պատերազմն է կամ վատ խաղաղությունը, այլ խնդիրը այսպիսին է՝ ժամանակը օգտագործել առանց պատերազմական  վախերի  և վերջում հասնել խաղաղության՝ մեր իսկ ցանկացած պայմաններով» ։