Բացել լրահոսը Փակել լրահոսը
Barsex-beglaryan
A A
Հասարակություն

Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է․ Aravot.am

Փետրվարի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` Դավիթ Հարությունյանի նախագահությամբ ընթացավ Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստը, գրում է Aravot.am-ը։

«Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու համար։ Այս դատական նիստին շարունակվեց գործով վկաների հարցաքննությունը:

Նախագահող դատավորը հայտնեց, որ դատարանը մեկ այլ գործով խորհրդակցական սենյակում էր գտնվում, ինչ պատճառով էլ դատական նիստը 30 րոպե ուշացումով է սկսվել: Նաեւ հավելեց, որ դատական նիստը պետք է տեղի ունենար թիվ 1 դահլիճում, որտեղ ջեռուցման հետ կապված խնդիրեր կային, դրա համար էլ այլ դահլիճում է կայանում նիստը, ինչն էլ նիստը փոքր-ինչ շեղել է գրաֆիկից: Նախագահող դատավորը հայտնեց, որ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է: Ինչ վերաբերում էր Հրայր Հովսեփյանին, նրա նկատմամբ էլ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Վերջինս ցանկացել էր ընտանիքով հանգստի մեկնել Վրաստան, սակայն ԱԱԾ Սահմանապահ զորքերի Բագրատաշենի սահմանապահ ծառայությունը նրան չի թույլատրել դուրս գալ երկրից: Նշվեց, որ դատարանը եւս մեկ գրություն կուղարկի ԱԱԾ-ին եւ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը Հովսեփյանի նկատմամբ գործող արգելանքը վերացնելու մասին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում