Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՔԿԾ (1)
A A
Պաշտոնական

«Կոշ» ՔԿՀ աշխատակիցները թմրամիջոց են հայտնաբերել

2020 թվականի փետրվարի 18-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, տեղազննության արդյունքում հիմնարկի բնակելի գոտում հայտնաբերել են ներնետված, կպչուն ժապավենով պարուրված 1 փաթեթ։

Զննությամբ հայտնաբերել են առանձնացված 13 գրամ քաշով, մեթադոն հիշեցնող դեղահաբերի փշրանքներ և 14 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված։ 

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել  է դատաքիմիական փորձաքննություն։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին