A
A
Լևոն Աղասյանը՝ աթլետիկյաի Բալկանյան երկրների արծաթե մեդալակիր
Աջակցիր «Ա1+»-ինՍտամբուլում անցկացվող աթլետիկայի Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում Հայաստանի հավաքականն այս տարի նվաճել է միայն մեկ մեդալ:
Տղամարդկանց եռացատկի մրցումներում մեր Լևոն Աղասյանը 16.44 մ արդյունքով գրավել է 2-րդ տեղը և արժանացել արծաթե մեդալի: Կանանց եռացատկում Յանա Աբրահամյանը ցույց է տվել 4-րդ արդյունքը՝ 13.06մ:
Հայաստանի հավաքականի կազմում առաջին անգամ հանդես եկած ամերիկահայ արագավազորդ Ալեքս Դոնիգյանը 60մ վազքում 6,81 վրկ արդյունքով գրավել է 6-րդ տեղը: Հաջորդ օրը նույն մարզասրահում կայացած աթլետիկայի Ստամբուլի ձմեռային բաց առաջնությունում մեր 26-ամյա վազորդը 6.72 արդյունքով գրավել է մրցանակային 3-րդ տեղը: Ի դեպ, մեդալներն մրցանակակիրներին հանձնել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը: