Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba bronz 1
A A
Սպորտ

Ըմբշամարտի ԵԱ. Ջաբուրյանը պարտվեց 0:10 հաշվով, բրոնզը բաժին հասավ մրցակցին

Հայաստանի ազատ ոճային ըմբիշ Միհրան Ջաբուրյանին չհաջողվեց բրոնզե մեդալ նվաճել Իտալիայում շարունակվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

Մեր 57 կգ քաշային ըմբիշը 3-րդ տեղի համար մրցամարտում 0:10 հաշվով պարտվեց սերբ Ստեֆան Անդրիա Միչիչին, որը երեկ տանուլ էր տվել իր մեկնարկային գոտեմարտը, իսկ այսօր սփոփիչ երկու մենամարտ էր արդեն անցկացրել: Իսկ ահա Միհրան Ջաբուրյանը պատրաստվելու ավելի շատ ժամանակ ուներ, քանի որ նա հասել էր մինչև կիսաեզրափակիչ: