Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evroborba
A A
Սպորտ

Ըմբշամարտի ԵԱ. Հայ ըմբիշները կպայքարեն միայն բրոնզե մեդալների համար

Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազատոճային ըմբիշները դուրս մնացին չեմպիոնական մրցապայքարից:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր մեր երեք ըմբիշները մտել էին կիսաեզրափակիչ և լավ  շանս ունեին մտնելու եզրափակիչ: Սակայն նրանք բոլորն էլ պարտություն կրեցին այդ փուլում

Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը 61 կգ քաշային կարգում հավասար պայքարում զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բոգոմոևին՝ 6:6: Մեր մարզիչները բողոքարկեցին մրցամարտը՝ սակայն այն չընդունվեց:

Կիսաեզրափակիչում պարտություն կրեցին նաև Մարզպետ Գալստյանն (92 կգ) ու Լևան Բերիանիձեն (125 կգ), որոնք խոշոր հաշվով զիջեցին իրենց մրցակիցներին՝ համապտասխանաբար Սամուել Շերերին (Շվեյցարիա) ու Ռոբերտ Բարանին (Լեհաստան): 

Այդպիսով, մեր այս ըմբիշները, ինչպես նաև սփոփիչ մրցաշարին մասնակցելու իրավունք ստացած Հովհաննես Մխիթարյանը, վաղը պայքար կմղեն բրոնզե մեդալների համար: