Բացել լրահոսը Փակել լրահոսը
56423_b
A A
Պաշտոնական

Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ՝ կենցաղային իրերով հանդերձ

Փետրվարի 14-ին, ժամը 14:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան փողոցում այրվում է բնակելի տնակ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:53-ին, մարվել՝ 15:40-ին:

Մ. Մկրտչյան թաղամասի 1-ին փողոցի թիվ 5 հասցեում գտնվող շինհրապարակում ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ (27 քմ)՝ կենցաղային իրերով: