Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արամ-Գ.-Սարգսյան_05
A A
Պաշտոնական

Դեմոկրատական կուսակցությունը դատապարտում և պատասխանատվության կոչ է անում

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Ազգային բանակում ոչ  մարտական պայմաններում զոհված զինվորների հարազատներին և մերձավորներին:

Միաժամանակ մեր վրդովմունքն ենք հայտնում բանակի ղեկավարության ոչ պատշաճ, իրավիճակին ոչ համարժեք արձագանքի առիթով: Մինչդեռ, անգամ մեկ <<ինքնասպանության հասցնելու>> դեպքը պետք է արտակարգ ուշադրություն հրավիրեր զորամասերում առկա իրավիճակի, տիրող բարքերի վրա:

Մեզ համար անընդունելի է, որ <<սև ու սպիտակի>>, <<հպարտ ու նորմալ>> քաղաքացիների բաժանումը շարունակում է ագրեսիվ հռետորաբանությամբ օգտագործվել իշխող ուժի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից: Այդ արհեստական ու շատ վտանգավոր բաժանման հետևանքներից մեկն էլ այն է, որ այսպես կոչված <<հպարտ>>, սակայն հոգեկերտվածքով աղքատ երիտասարդը փորձում է ինքնահաստատվել բռնի ուժի միջոցով:

Վճարովի ֆեյքերի խուլիգանական, սանձարձակ արտահայտությունները որոշ երիտասարդների համար նմանակելու օրինակ են և բանակում: Անհանդուրժողականությունը բազմաթիվ վեճերի, դանակահարությունների, զենքի կիրառմամբ <<ռազբորկաների>> առիթ է դարձել:

Իշխանություններին խրատ տալն անշնորհակալ գործ է, այն էլ՝ այսօրվա որոշ <<դուրսպրծուկների>>:

Մենք դիմում ենք քաղաքական ուժերին, հանրությանը, ծնողներին, ուսուցիչներին, ոստիկաններին, զորամասերի հրամանատարներին՝ միասնաբար կանխենք հոռի բարքերի արմատավորումը, հակահարված տանք <<ասֆալտին փռելու>>,   <<պատին ծեփելու>> և այլ հակադաստիարակչական <<գաղափարախոսությանը>>:

Բոլորս ենք պատասխանատու նոր սերնդին ազգային, քաղաքակիրթ արժեհամակարգի ոգով դաստիարակելու գործում:

ՀԴԿ-ն կոչ է անում կուսակից ընկերներին, համակիրներին, բոլոր նրանց, ում համար կարևոր է քաղաքացիական համերաշխությունը, ակտիվ քարոզչությամբ հանդես գալ երիտասարդության շրջանում՝ ներշնչելով բարոյականությանը հարիր վարվելակերպ:


Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահություն