Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավիթ Սանասարյան
A A
Հասարակություն

Դատարանը մերժեց Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ընթանում է Պետական վերահսկողության ծառայության պետի լիազորությունները ժամանակավորապես կասեցված Դավիթ Սանասարյանի և ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով դատական նիստը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ:

Նիստի սկզբում վերցրած 40 րոպե ընդմիջումից հետո Դավիթ Բալայանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, մերժեց Սանաարյանի փաստաբան Իննեսա Պետրոսյանի՝ նոյեմբերի 27-ին ներկայացրած միջնորդությունը՝ Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու վերաբերյալ։

Դատական նիստը շարունակվում է։