Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki
A A
Սպորտ

Մենք պետք է միասնական լինենք, որ կարողանանք հաղթանակներ տանել. Հենրիխ Մխիթարյան

Իտալիայի ֆուտբոլի Ա սերիայի 24-րդ տուրի «Ատալանտա» - «Ռոմա» սկզբունքային խաղից առաջ CORRIERE DELLO SPORT թերթը հարցազրույց է վերցրել հռոմեական ակումբի հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանից:

- Նախ թվերի մասին. 10 խաղում խփել եք 4 գոլ: Գոհ եք արդյունքից:

- Այո, բայց դա բավարար չէ: Ես ցանկանում եմ ամեն ինչ անել թիմին օգնելու համար՝ գոլեր խփել, արդյունավետ փոխանցումներ կատարել և թիմի հետ հաղթանակներ տանել:

- Ինչպես է ընդանում վնասվածքից հետո լավ մարզավիճակ հավաքելու գործընթացը:

- Հիմա ավելի լավ եմ զգում ինձ: Շատ եմ ցավում, որ բաց թողեցի մի քանի հանդիպումներ, այդ թվում դերբին ու «Յուվենթուսի» հետ կարևոր խաղերը, բայց դա միայն իմ հետ չէր կապված:

- «Լացիոյի» հետ դերբիից հետո թիմը կարծես կորցրել է իր մոտիվացիան:

- Այն, ինչ կատարվեց մեր հետ, բնական է, քանի որ ֆուտբոլում ամեն ինչ էլ լինում: Մի խաղում մենք մեզ լավ ենք զգում և ամեն ինչ ստացվում է, իսկ հաջորդ շաբաթ մեկ այլ մրցակցի հետ արդեն կարող է նույնը չստացվի և անհաջողության մատնվենք:

 

- Փետրվարը, կարելի է ասել, վճռորոշ ամիս է «Ռոմայի» համար: Երկու օր հետո հանդիպելու եք ձեր գլխավոր մրցակցի՝ «Ատալանտայի» հետ, իսկ հետո Եվրոպայի լիգայում երկու անգամ խաղալու եք բելգիական «Գենտի» հետ:

- Թիմը շատ լավ կազմ ունի և մարզիչն ամեն ինչ կանի մրցաշրջանի ընթացքը փոխելու համար: Բոլորս պետք է մեծ պատասխանատվությամբ մոտենանք առաջիկա խաղերին, պատրաստ լինենք և ֆիզիկապես, և հոգեպես, լավատես լինենք: Ամեն ինչ կախված ոչ միայն 11 այն ֆուտբոլիստներից, որոնք խաղադաշտ են մտնելու, այլև պահեստայիններից, թիմի և ակումբի բոլոր աշխատողներից: Մենք պետք է միասնական լինենք, որ կարողանանք հաղթանակներ տանել:

Նշենք, որ Իտալիայի առաջնության 23 տուրից հետո «Ատալանտան» 42 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ «Ռոման» 39-ով հիներորդն է: Թիմերը կատաղի պայքար են մղում առաջին քառյակ մտնելու համար, որը չեմպիոնների լիգային մասնակցելու իրավունք է տալիս: