Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Թեկուզ մեկ երեխայի կյանքը փրկելու համար․ արյունատվության ակցիա՝ հանուն մանկական քաղցկեղի դեմ պայքարի (տեսանյութ)

«Մետրոշինվերանորոգում» ընկերության մոտ հիսուն աշխատակիցներ Պրոֆեսոր Ռ․Օ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում այսօր արյուն հանձնեցին։

Արյունատվության ակցիան իրականացվել էր Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ։ Այն իրականացվում էր ՀՀ Առողջապահության նախարարության, Մանկական զարգացման հիմնադրամի և «Մետրոշինվերանորոգում» ԲԲԸ-ի նախաձեռնությամբ։

 «Վաղը քաղցկեղի միջազգային օրն է, և մանկական զարգացման հիմնադրամը երեխայակենտրոն կառույց լինելով և համագործակցելով «Մետրոշինի»-ի հետ՝ գաղափար առաջացավ, որ օրվան ընդառաջ աշխատակիցները դոնոր հանդիսանան, քանի որ միշտ դրա կարիքը կա։ Այս կերպ մենք կարևորում ենք կոչ անել, որ տեղական բիզնեսը կարևորագույն ներդրում ունենա այս հարցում, որովհետև երեխայի կյանքը չի սպասում», նշում է Մանկական զարգացման հիմնադրամի ղեկավար Լուսինե Սիմոնյանը։

«Մետրոշինվերանորոգում» ԲԲԸ-ի փոխտնօրեն Արտյոմ Հախնազարյանն ասում է, որ այս քայլով նրանք հորդորում են մյուս կազմակերպություններին, որ իրենք էլ միանան ակցիային, և 50 դոնորի միջոցով կարողանան թեկուզ մեկ երեխայի կյանքը փրկել,  արդեն իսկ մեծ գործ արած կլինեն․ «Շեշտը դրել ենք նրա վրա, որ պաստառով երեխաները չկանգնեն և արյուն հանձնելու կոչ չանեն։ Ուղղակի մեր կոչն ու մեսիջն ենք ուզում հասցնել հասարակությանը»,- ասաց նա։