Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Քաղաքական օրակարգում իրենց խոսքը կշիռ չունի․ Ալեն Սիմոնյանը՝ ՀՀԿ-ի մասին (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի դիտարկմամբ՝ ՀՀԿ-ի տարածած հաղորդագրությունը, որով կոչ են անում հակասահամանադրական հանրաքվեին որևէ ձևով չմասնակցել,  ևս մեկ պատճառ է, որպեսզի հանրաքվեին հասարակությունը ակտիվ մասնակցություն ցուցաբերի։  Այս մասին խ

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նա նշեց․

«Քաղաքական օրակարգում իրենց խոսքն այդքան էլ կշիռ չունի։ Այդ հայտարարությունը գնահատում եմ որպես ևս մեկ պատճառ շատ ակտիվ մասնակցել հանրաքվեին, գնալ ու ասել՝ այո։ Ակնահայտ է որ ինչ-որ ուժեր փորձում են քողարկված ձևով և բացեիբաց սաբոտաժի ենթարկել հանրաքվեի պրոցեսը, անել ամեն ինչ, որպեսզի այդ բարեփոխումը չկատարվի»։

 Դիտարկմանը, թե «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասում է, որ ՍԴ-ի կողմից որևէ բարեփոխման խոչընդոտի փորձ չկա, կարո՞ղ է ինքը մեկ, երկու օրինակ բերել, Ալեն Սիմոնյանն ասաց, թե խնդիրն այն չէ, որ իշխանության համար ոչ հաճո դատարան գոյություն ունի, խնդիրն ավելի խորքային է։ 

«Կային չէ՞ խոսակցություններ, որ Հրայր Թովմասյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ է կապված, պարոն Մարուքյանը  փաստում է, որ դա դրա հետ կապված չէ։ Խնդիրը կայանում է նրանում, որ ՍԴ-ն քաղաքականացված է, ՍԴ-ի դատավոր Հրայր Թովմասյանը ընտրված է անօրինական ձևով և ներկայացնում է քաղաքական ուժ և քաղաքականությամբ է զբաղված»,- նշեց Ալեն Սիմոնյանը։ 

Հարցին, թե իշխանությունը ի՞նչ սկզբունքով է առաջնորդվում, երբ որոշում է նախկին իշխանության ներկայացուցիչներին պաշտոնանակ անել, օրինակ՝ գլխավոր դատախազը, ԿԸՀ-ի նախագահը, նախկին իշխանության կադրեր են, բայց նրանք շարունակում են պաշտոնավարել, իսկ Հրայր Թովմասյանը պետք է հեռանա, Ալեն Սիմոնյանն ասաց, թե կան շատ մասնագետներ, որոնք նախկինում էլ են աշխատել՝ ՀՀԿ-ի օրոք,  և ՀՀԿ-ի հետ, բայց դա չի նշանակում, որ պետք է բոլորից ազատվել։ 

«Մենք ասել ենք,  որ վենդետա չի լինելու, որովհետև ակնհայտ է եղել, որ մարդիկ ապրել են մի իրավիճակում, ինչից բոլորը հրաժարվել են։ Եթե դուք զուգահեռներ եք անցկացնում գլխավոր դատախազի և Հրայր Թովմասյանի միջև, ապա վերջինիս հետ կապված քրեական գործ կա, նա քաղաքականացված է ոչ քաղաքական մարմնում։ Եկեք թացը չորից տարբերենք։ Զուգահեռներ եք անցկացնում, կպցնում եք իրար հետ  անհամեմատեղելին»,- նշեց ԱԺ փոխնախագահը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։