Բացել լրահոսը Փակել լրահոսը
86871750_819023961895106_6845325164196921344_n
A A
Քաղաքականություն

Փաշինյանի ամենակարողության միֆն է պայթում ՍԴ պատերին հանդիպելիս. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

«Այն նախաձեռնության մեջ, որն իրականացրել է իշխանությունը կամ կոնկրետ վարչապետը, ես տեսնում եմ չորս ենթատեքստ՝ հոգեբանական, քաղաքական, իրավական և տնտեսական»,- «Սահմանադրական անվտանգություն. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով քննարկման ընթացքում  հայտարարեց քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը:

Ըստ Թևանյանի՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանում չկա դատավոր, որ իրեն  կարող է ասել՝ չէ, սակայն պարզվեց, որ կան այդպիսի դատավորներ, մասնավորապես՝ Սահմանադրական դատարանում.

«Իր ամենակարողության  միֆն է պայթում ՍԴ պատերին հանդիպելիս և իր համար հոգեբանկան իմաստով շատ կարևոր է գրավել ՍԴ-ն, որպեսզի ցույց տա, որ ինքը ամենակարող է»:

Ինչ վերաբերում է իրավական շերտին, Թևանյանն ասում է՝ ակնհայտ է, որ մենք գործ ունենք Սահմանդրության երկրորդ գլխում ամրագրված նորմի խախտման հետ.

«Նկատվում է մեկ անձի կամ մի խումբ անձանց կողմից իշխանության յուրացման , սահմանադրական կարգի տապալման փորձ», գտնում է բանախոսը:

Ըստ Թևանյանի՝ խնդիր է դրված մեկ անձի շուրջ բռնապետական ռեժիմ ստեղծելու, իշխանության տարանջատման սկզբունքը վերացնելու.

«Օրենսդիրը գրավված է, գործադիրը գրավված է, և հիմա խնդիր է դրված ամբողջ դատական համակարգը գրավելու»:

Ինչ վերբերում է տնտեսական շերտին, Թևանյանն ասում է.

«Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր ոք կարող է դիմել դատարան, երբ սպառված են բոլոր հնարավորությունները: Եթե մենք ուշադրություն ենք դարձնում՝ ինչպիսի օրինագծեր է ներկայացնում այս իշխանությունը, կտեսնենք, որ  այս իշխանությունը կապիտալի վերաբաշխման խնդիր է դրել , իսկ ՍԴ-ն կարող է դրան խանգարել»:

Թևանյանի խոսքով՝ իրականում քվեարկության է դրված հետեւյալ հարցը.

«Հարգելի  հպարտ կամ նորմալ քաղաքացիներ, արդյոք դուք համաձա՞յն եք, որ  Հայաստանում հաստատվի բռնատիրական ռեժիմ, պետք է մերժել այս մոտեցումը»: