Բացել լրահոսը Փակել լրահոսը
86371076_473279963340522_8919531606360719360_n
A A
Քաղաքականություն

Սերը պակասում է ԱԺ-ում․ Մարուքյանը շնորհավորեց Սուրբ Վալենտինի առթիվ (տեսանյութ)

Խորհրդարանական ճեպազրույցները «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար  Էդմոն Մարուքյանը սկսեց շնորհավորանքով։ Նա Սուրբ Վալենտինի օրվա առթիվ բոլորին սեր  ու երջանկություն մաղթեց։

«Մարդկանց  սիրեք նաև ընդդիմություն եղած ժամանակ, մի սպասեք իշխանության գան, նոր սիրեք։ Սերը պակասում է Ազգային ժողովում, տպավորություն է, որ մարդիկ սիրո կարիք ունեն, դրա համար մենք պետք է մեր լուսավոր սերը փոխանցենք»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը։ 

Դիտարկմանը, թե «այս շաբաթ սերը պակասել էր Ձեր և իշխանության միջև, ինչո՞ւ, նաև երեկ Թևան Պողոսյանն ասել էր, եթե անձնական շահը վեր դասի պետականից, ապա ինքը պատրաստ է իր  տանը հյուրընակելու և նորից մերձեցնելու», պատասխանեց․ 

«Ես հիշեցնեմ, որ Թևան Պողոսյանին չի հաջողվել մեզ մերձեցնել, այդ երեկոյից հետո Փաշինյանը ամենվատ ելույթն է ունեցել Վանաձորում։ Այո, մեր դեմ բոլոր կարմիր գծերը խախտած  հակաքարոզչություն է, և դա արվում է այն բանի համար, որ մենք համաձայն չենք և այս ընթացքում մեր բարձրաձայնած մտահոգությունը հետևյալն է, որ իշխանությունը իր հետ չհամաձայնող մարդկանց ասում է, որ դուք նախկին եք, ծախված եք, սև եք, ամեն ինչ, այսինքն՝ մեր մեջ ոչ մի բան չի եղել, մի հարց կա, որի հետ մենք համաձայն չենք»։ 

ԼՀԿ ղեկավարն ասաց, եթե իրենց նկատմամբ քննադատություններին  չարձագանքեն, այդպես էլ ճիշտ չի։ 

«Մենք կարող ենք այսօր սիրահարների տոնի հետ կապված մորատորիում հայտարարել, և այսօր ինչ գրեն, մենք չպատասխանենք»- նկատեց Էդմոն Մարուքյանը։