Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Բելառուս

Փետրվարի 13-ին  մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պաշտոնական այցը Բելառուսի Հանրապետություն։

Այցի առաջին օրը կայացել է Դավիթ Տոնոյանի հանդիպումը Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի և Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Անդրեյ Ռավկովի հետ։

Կողմերը քննարկել են երկու պետությունների ռազմական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ, հաստատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև 2020 թվականի երկկողմ համագործակցության ծրագիրը։