Բացել լրահոսը Փակել լրահոսը
Saqunc Artur2
A A
Քաղաքականություն Հասարակություն

Պետք է ֆինանսապես ապահովել ոստիկաններին․ Արթուր Սաքունց (տեսանյութ)

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն այսօր հրավիրված  քննարկման ընթացքում, ընդգծելով ոստիկանական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը, նշեց, որ փոփոխությունների մասին իրենք տարիներ շարունակ են բարձրաձայնել 

«Դեռ նախորդ ռեժիմի ժամանակ մշտապես այդ հարցը բարձրաձայնել ենք, որ  ոստիկանությունը չպետք է լինի նախագահին կամ վարչապետին կից կառույց։ Ըստ էության, այդտեղ իշխանությունների տարանջատման փոխզսպման մեխանիզմն ապահովված չէր»։ 

Սաքունցն ընդգծեց, որ ակնկալում են նաև մնացած իրավապահ համակագերի փոփոխություն՝ վարչապետին ենթակա կառույցից անցում կատարելով պառլամենտի վերհսկողության տակ գործող կառույցի։

Ըստ Արթուր Սաքունցի՝ ներկայացված ՀՀ ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների ռազմավարությունը փոխում է իրավապահ համակարգի՝ մասնավորապես ոստիկանության ամբողջ ճարտարապետությունը,  և ամեն ջանք պետք է գործադրել, որ իրագործվի այս փոփոխությունը։

«Խոսքը գնում է ժողովրդավարական և իրավական պետությանը համապատասխանող ոստիկանության մասին, որը չենք ունեցել, առաջին անգամ ոստիկանությունը պետք է համապատասխանեցվի ժողովրդավարական և իրավական պետության կարիքներին և այդ պետության անվտանգային հարցերը լուծող կառույց լինի»։

Ըստ բանախոսի՝ այս բարեփոխումներն իրականցվելու համար պետք է ստղծվի խորհուրդ, որը պետք է ապահովի ներառականությունը, ինչը, ըստ նրա, կարևոր հանգամանք է։

Իրավապաշտպանի համոզմամբ՝ բարեփումների արդյունքում պետք է նաև ֆինանսապես ապահովել ոստիկաններին․ հակառակ պարագայում նախատեսվող բարեփոխումները կձախողվեն

«Եթե պետությունը այդ ներդրումը չկատարեց, ես ձեզ վստահեցնում եմ, որ այս բովանդակային նշանակություն ունեցող արմատական փոփոխությունները կձախողվեն»։

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների ռազմավարությունը, որով առաջարկում է ստեղծել ներքին գործերի նախարարություն: