Բացել լրահոսը Փակել լրահոսը
86348168_1513049995513136_7771232650500505600_n
A A
Հասարակություն

Ինչո՞ւ է էժանացել ձուն․ պարզաբանում (տեսանյութ)

«Մենաշնորհ չի լինի, բայց գերիշխող դիրքի կենտրոնացվածությունը կմեծանա»,- լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ ԳԵղամ Գևորգյանը՝ անդրադառնալով «Յուքոմ» հեռահաղորդակցական ընկերության կողմից «Բիլայն»-ը գնելու հնարավորությանը։

Գևորգյանն ասաց, որ պետք է գնահատել ֆիքսված կապից օգտվողների քանակը, արդ՞ք այդ ոլորտը շարունակո՞ւմ է պահանջարկ ունենալ, ի՞նչ ազդեցություն կունենա շուկայի վրա։ Ըստ ՏՄՊՊՀ նախագահի ունեցած պաշտոնական տվյալների՝ այս միավորումը «Յուքոմ»-ը պայմավորում է առաջին հերթին ծախսերի կրճատման հետ։ 

«Որովհետև երկու տնտեսվարող սուբյեկտ պահելու համար ֆիքսծախսերը նույնն են, և անգամ շատ են լինում։ Իսկ հաշվի առնելով, որ իրենք անընդհատ կորցնում են հաճախորդներ, այսինքն՝ հաճախորդների քանակը տրանսֆորմացվում է բջջային զանգերից դեպի ինտերնետային, օրինակ՝ «ՎոթսԱփ», «Վայբեր», իսկ այդտեղից գումարի հավաքագրումն ավելի քիչ է, այդ պատճառով ցանկանում են միավորել ուժերը, որպեսզի կարողանան շուկային դիմակայել»,- նշեց նա։

Լրագրողի հարցին, թե իշխանությունները հաշվի առնո՞ւմ են, որ «Յուքոմ»-ի բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, կալանավորված Գագիկ Խաչատրյանին, Գևորգյանն ասաց, որ չգիտի՝ իշխանություններն ինչ ունեն օրակարգում։ 

«Ես գործադիրի մաս չեմ կազմում։ Սահմանադրությամբ մենք ստեղծվող ինքնավար մարմին ենք, գործում ենք բոլորից անկախ, մեզ նշանակում է և ընդունում Ազգային ժողովը։ Եվ մենք չենք կարող անհանգստություն ունենալ որևէ ֆիզիկական անձի գործունեության, տեղադիրքի և այլ չափանիշների հետ։ Մենք պետք է պահենք մեր ինքնավարությունը և պետք է որոշումներ կայացնենք զուտ տնտեսական մրցակցությունից ելնելով»,- ընդգծեց Գեղամ Գևորգյանը։

Խոսելով ձվի՝ հատի համար 20-25 դրամ արժեքի մասին՝ հանձնաժողովի ղեկավարն ասաց, որ սա աննախադեպ է, սակայն ներմուծում չի եղել, և եթե չի սխալվում՝ վերջին ներմուծումը եղել է մարտ ամսին։

 «Պաշտոնական տվյալներով՝ հիմնական պատճառը գերարտադրությունն է։ Բայց մենք գերարտադրությունը հենց հիմա ուսումնասիրում ենք․ ինչքան նոր ածան հավ է ներմուծվել, դրանց տեխնոլոգիան, ածելու քանակը, չափը, արդյոք ժամկետանց ձու կա, չկա։ Մենք ներգրավել ենք նաև ՍԱՏՄ-ի մեր գործընկերներին»,- ասաց Գևորգյանը՝ հավելելով, որ ձու արտադրողների քանակն աճել է շուկայում, ինչի հետևանք է էժանացումը։

Շաքարավազի գնանկման մասով ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ շաքարավազի հետ կապված գործ, վարույթ է սկսել հանձնաժողովը։ «Վարույթը հարուցված է փաստի հիմքով հակամրցակցային համաձայնություն կամ գերիշխող դիրքի չարաշահում։ Վարույթը, որ ավարտենք, արդեն պարզ կլինի»,- նշեց նա՝ հավելելով, որ նաև ցորենի ալյուրի շրջանառության, հանքարդյունաբերության, մեդիագովազդի, ինտերնետային գովազդի, առցանց տիրույթի գովազդի ոլորում ուսումնասիրություններ է հանձնաժողովը սկսել։

Տեսանյութը՝ 24 news.am-ի