Բացել լրահոսը Փակել լրահոսը
սպոռտ
A A
Սպորտ

Կարեն Ասլանյանը 3-րդ տեղը գրավեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում

Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում իր վերջին գոտեմարտն անցկացրեց Հայաստանի հունահռոմեկան ըմբշամարտի հավաքականի անդամ Կարեն Ասլանյանը:

67 կգ քաշային կարգում հանդես եկող մեր ըմբիշը 3-րդ տեղի համար մրցամարտում 7:5 հաշվով կամային հաղթանակ տարավ հունգարացի Կրիշտան Վանչայի նկատմամբ և երրորդ տարին անընդմեջ արժանացավ Եվրոպայի բրոնզե մեդալի: Կարեն Ասլանյանը մինչ այդ չորս գոտեմարտ էր անցկացրել:

Որակավորման փուլում նա 3:1 հաշվով հաղթել էր շվեդ Օսկար Էրլանդսոնին, 1/8 եզրափակիչում 9:0 հաշվով ջախաջախել էր վրացի Գեորգի Շոտաձեին, իսկ քառորդ եզրափակիչում 10:1 հաշվով հաղթել սերբ Մատե Նեմեսին:

Կիսաեզրափակիչում Կարեն Ասլանյանը գերլարված պայքարում 3:4 հաշվով պարտվել էր ռուսաստանցի Նազիր Աբդուլաևին: