Բացել լրահոսը Փակել լրահոսը
12191374_1029910657048787_3453047507748676163_o
A A
Պաշտոնական

Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արթուր Մարտիրոսյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

Նորանշանակ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է իր նշանակմանը։

«Սիրելի ընկերնե՛ր, գործընկերնե՛ր, հայրենակիցնե՛ր, պատիվ ունեմ հայտարարելու, որ ՀՀ Վարչապետի որոշմամբ այսօրվանից զբաղեցնում եմ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնը: Շնորհակալ եմ քաղաքական թիմին և Նախարար Արայիկ Հարությունյանին բարձր վստահության համար: Նշանակումը դիտում եմ որպես կարևորագույն հանձնառություն մեր հասարակության առաջ համապարփակ կրթական բարեփոխումների ներկա գործընթացին իմ ներդրումն ունենալու առումով: Ակնկալում եմ արդյունավետ համագործակցություն հանուն և շահ Հայաստանի երեխաների, հանուն և ի շահ մեր սերնդի և ապագայի»,- գրել է նա: