Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb (1)
A A
Պաշտոնական

Տեղ գյուղում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել (տեսանյութ)

Օրերս ոստիկանության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Տեղ գյուղի բնակիչներից մեկը Արցախից ապօրինի հատված վառելափայտ է տեղափոխում գյուղ։

Փետրվարի 7-ին ոստիկանները Տեղ գյուղի տներից մեկի բակում հայտնաբերեցին բնակչի մեքենան, որի թափքին բարձված էր մոտ 8 խմ թեղի ծառի վառելափայտ։

Ըստ մեքենայատիրոջ հայտարարության՝ փայտը նա հատել էր Արցախի տարածքից։
Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Վնասի չափը պարզվում է։
Հանգամանքները պարզվում են։
Նախապատրաստվում են նյութեր։