Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարցում Ադրբեջանում

Սպորտ

Ֆուտբոլի Ադրբեջանի հավաքականի նվիրյալների մեծ մասը ցանկանում են, որպեսզի Հայաստանի ազգային թիմը Եվրոպայի 2012 թ առաջնության ընտրական փուլում լինի իրենց ընտրանու մրցակիցը:

azerisport.com կայքի կողմից անցկացրած հարցմանը մասնակցած ֆուտբոլասերների 38 տոկոսը իրենց թիմի համար ցանկալի մրցակից են համարում հենց Հայաստանի հավաքականին: Երկրորդ տեղում է Լիխտենշտայնի ազգային թիմը` 31 տոկոս, երրորդ` Վրաստանը` 8:

Սակայն ադրբեջանցի ֆուտբոլասերների առաջին երազանքը չի կարող իրականանալ, քանի որ ՈՒԵՖԱ-ի ղեկավայր այրերը նախապես հայտնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները չեն ընդգրկվի ընտրական նույն խմբում:

Հիշեցնենք, որ Եվրո-2012-ի վիճակահանության արարողությունը տեղի կունենա փետրվարի 7-ին, Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: