Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռուստամ Բադասյան
A A
Պաշտոնական

Ռուստամ Բադասյանը հեռախոսազրույց է ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ։

«Այսօր, իմ նախաձեռնությամբ հեռախոսազրույց եմ ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել եմ Սահմանադրության փոփոխության և հանրաքվեի նշանակման հետ կապված վերջին իրադարձություններին։ Փոխանցել եմ նաև հայկական կողմի պատրաստակամությունը դատաիրավական բարեփոխումների ոլորտում Եվրոպայի Խորհրդի և Հանձնաժողովի հետ հետագայում ևս սերտ համագործակցությունը շարունակելու վերաբերյալ»: