Բացել լրահոսը Փակել լրահոսը
կրակոց
A A
Հասարակություն

Կրակոցներ Լոռու մարզում. կա 2 զոհ, 2 վիրավոր․ Shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 9-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 4 քաղաքացի, որոնցից 2-ը ճանապարհին գիտակցության չգալով մահացել են, գրում է shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Բազում թաղամասից, որտեղ հայտնաբերվել է նաև ՎԱԶ-2121 մակնիշի 33 TO 356 համարանիշի ավտոմեքենա՝ ամբողջովին հրկիզված: Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է ավտոմատ: Ավտոմեքենայում առաջացած կրակը մարելու համար ժամանել էն Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ հնարավոր է, որ հրկիզված «Նիվան» կապ ունի կատարված դեպքի հետ: Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քր-օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի, 104 հոդվածի 1-ին, 235 հոդվածի 1-ին մասին հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում