Բացել լրահոսը Փակել լրահոսը
84621802_3156004994412935_8466516177013702656_n
A A
Հասարակություն

Երեւանում ձյունը «պոկել» է երեխաներին համակարգիչներից․ լուսանկարներ

 Ընդամենը կես ժամ առաջ օդերեւութաբանների կանխատեսումն առատ ձյան մասին անհնար էր թվում։ Բայց մեծ փաթիլներով անդադար տեղացող, եւ րոպեների ընթացքում Երեւանը ճերմակեցրած ձյունը իրականություն է դարձնում Սուրբ Սարգիս զորավարի ավանդույթը,թե ինչպես մրրիկի հետ գալով` իր մասին է տեղեկացրել իրեն սպասող սիրահարներին։ 

Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը։

Ձյունը մեր քաղաքից հեռացած աղմուկը վերադարձնում է։

Այն ժամին,երբ երեխաներն արդեն անկողնում լինեին, հայտնվում են բակում` ձնագնդի խաղալու։

Ծնողներն այս անգամ հեշտությամբ են նրանց բակ թողնում իջնել` ուրախացած,որ  ձյանը «հաջողվեց պոկել» երեխաներին համակարգիչներից։

Հաջողության մասին էլ կիսվում են  իրենց` սոցիական մեդիայի էջերից։

Կեսգիշերին Երեւանում անսովոր լուսավորություն է. ձյունը սպիտակ էր դարձրել երեւանյան այս գիշերը։

Իսկ այս լուսանկարներն արվել են Երեւանի տարբեր վարչական շրջաններում մեծահասակների կողմից,որոնք բակ իջնելու փոխարեն դեռեւս գամված են հեռախոսների էկրանի առաջ։